Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Parisien-ը, այս մասին են վկայում Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:
Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է: Շառլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակներից մեկին հարակից լոգարանում:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



