Ադրբեջանցիները կրակ են բացել «ֆուռը» սահմանագոտուց հանել փորձող բեռնատարի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 6-ի երեկոյան փորձ է կատարվել սահմանագոտուց հանել նոյեմբերի 5-ին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին, սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուսական «ֆուռը»: Բաղանիս գյուղից տեղեկացանք,որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի վրա, որի միջոցով փորձ է կատարվել քարշելով սահմանագոտուց դուրս բերել վնասված բեռնատարը: Ներկայումս Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը փակ է, երթեւեկը կատարվում է շրջանցիկ, լեռնային ավտոճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



