Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցանկացած չհիմնավորված խոսք, սպառնալիք չի հանդուրժվելու, նույնիսկ եթե հեղինակը վարչապետն է. Մ. Պողոսյանի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։ 

Որպես 20 հազար քվե ստացած ԱԺ պատգամավոր, բացարձակապես անընդունելի եմ համարում չստուգված ապատեղեկատվությունը դրոշակ դարձնելն ու անձի արժանապատվության՝ նրա վարկանիշի հետ խաղալը, առավել ևս, երբ դա անում է երկրի վարչապետը։

Ցանկացած ահազանգ նախ և առաջ պետք է ստուգվի՝ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ։ Իսկ համապատասխան քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, ուղղորդելով օրինապահ մարմինների աշխատանքը, խաչ քաշել իրողության վրա։ Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին։

Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։ 

Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն. Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը։

Բոլորիս նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, իսկ ապատեղեկատվությանն ու կեղծ զգացմունքայնությանը հագուրդ տալը ավելի է սրելու իրադրությունը։

Սա՛ մեր երկիրն է, և առկա խնդիրների լուծման պատասխանատուները բոլորս ենք։ Պետք է առաջնորդվենք բացառապես այս սկզբունքով, այլ ոչ թե արհեստականորեն ատելություն սերմալով։

Հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լենա Նազարյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե ինչ կարծիք ունի միջադեպի մասին, որը ըստ ֆեյսբուքյան օգտատիրոջ առնչվել է նաև Միհրան Պողոսյանին: Ըստ օգտատիրոջ՝ Մ. Պողոսյանը պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ երեկ քաշքշել է ԱԺ այգի մուտք գործած ցուցարարներին, սակայն պատգամավորներն այսօր հայտարարությամբ դա հերքել էին:

Ն․ Փաշինյանն ասել էր, որ դեպքը կուսումնասիվի, ապա հավելել, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին»:

 

 

 

 

 
 
 
 
 



 
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան