Շոտլանդիայում 1.1 մլն դոլարով վաճառվել է 60 տարվա հնեցման վիսկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անցկացված աճուրդում 60 տարվա հնեցման միաածիկ վիսկիի մեկ շիշը վաճառվել է 848 000 ֆունտ ստերլինգով (1.1 մլն դոլար):
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, խոսքը Macallan Valerio Adami վիսկիի մասին է: Գնորդը մասնավոր կոլեկցիոներ է Ասիայից: Նրա անունը չի գաղտնազերծվում: Վերջինս աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Տվյալ վիսկին շշալցվել է 1986-ին ընդամենը 12 օրինակով: Հայտնի չէ, թե քանիսն են մնացել մինչ օրս: Նշվում է, որ շշերից մեկը կարող է կոտրված լինել 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ևս մեկը կարող է բացված լինել:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



