Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN հեռուստաալիքը:
Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից:
Զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ ստույգ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



