Իտալիայի վարչապետը Պուտինին «հանգուցային զրուցակից» Է համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» Է համարում միջազգային խնդիրները քննարկելիս: Իտալիայի կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 24-ին մեկնելու Է Մոսկվա, այս բառերով Է հանդես եկել հինգշաբթի օրը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Յուրաքանչյուրը ցանկանում Է գործել իր երկրի օգտին: Եվ ես այս տրամադրվածությամբ Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ: Ես նրան հանգուցային զրուցակից եմ համարում: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հետ միասին ես պաշտպանել եմ Մոսկվայի մասնակցությամբ (մեծ) «ությակի» ձեւաչափին վերադառնալու գաղափարը, եւ ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահապաշտպանության նկատառումներով, այլ պարզապես ելնելով իրականությունից»,- ասել Է Կոնտեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



