ԵԼ. «Արսենալը» ջախջախեց «Ղարաբաղին» (տեսանյութ)
ՍՊՈՐՏԵվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում կայացան երկրորդ տուրի մի քանի հանդիպումներ:
E խմբում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի հարկի տակ ջախջախեց «Ղարաբաղին»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել լոնդոնցիների արտագնա հանդիպմանը:
«Զինագործները» հաղթեցին 3:0 հաշվով: Էմերիի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Սոկրատիսը, Էմիլ Սմիթը և Գենդուզին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Սպորտինգը» հաղթեց «Վորսկլային» 2:1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» E խմբում վաստակեց 6 միավոր ու «Սպորտինգի» հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Վորսկլան» ու «Ղարաբաղը» դեռ միավոր չունեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



