Նյու Յորքի փողոցներից մեկը հայկական անվանում է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի Քուինս թաղամասի Բեյսայդ շրջանում կայացել է փողոցներից մեկի անվանափոխությունը: Փողոցն ստացել է «Հայաստան ուղի» (Armenian Way) անունը:
Ինչպես տեղեկացնում է տեղի Queens Gazette պարբերականը, բացման արարողությանը մասնացել են Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Բերի Գրոդենչիկը, կոնգրեսական Գրեյս Մենգը, ԱՄՆ Հայկական առաքելական եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Սուրբ նահատակներ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մալխասյանը և Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները:
Անվանափոխված փողոցը գտնվում է Բեյսայդի Սուրբ նահատակներ եկեղեցու հարևանությամբ;
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



