Վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Դանիելյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի նախկին հատուկ դպրոցին հարակից ճանապարհին Mercedes մակնիշի 50 GG 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ուստիան Սարոյանին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



