Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւոր եւ պահանջված է համարել սփյուռքահայ բարերարների մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Գուրգեն Մելիքյանին` Արցախի շենացման գործընթացում երկարամյա գործուն մասնակցություն ունենալու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



