Վենեսուելայում 2017 թվականին ավելի քան 1,1 հազար երեխա է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 1,13 հազար անչափահաս է սպանվել Վենեսուելայում 2017 թվականին: Այդ տվյալներն է ներկայացրել «Բռնության մշտադիտարկման կենտրոն» կազմակերպությունը, հայտնում է ТАСС-ը:
Կազմակերպության աշխատակիցները գրանցել են երեխաների և դեռահասների նկատմամբ տարբեր տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի բռնության դրսևորման մոտ 10,5 հազար դեպք:
Կազմակերպության տվյալներով՝ այժմ Վենեսուելայում երեխաներին հաճախ անդամագրում են հանցավոր խմբավորումներում՝ նրանց ներգրավելով տարբեր տեսակի անօրինական գործունեության մեջ:
Վերջին տարիներին երկրում սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է տիրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



