Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ է տարել 4:3 հաշվով (տեսանյութ)
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Աուգսբուրգին»: Հանդիպումն ավարտվեց «մեղուների» հաղթանակով՝ 4:3:
Դորտմունդյան թիմի ֆուտբոլիստները 2 անգամ զիջում էին հաշվի մեջ: Ֆինբոգասոնի գոլի շնորհիվ հյուրերը նվազագույն առավելությամբ են գնացել ընդմիջման:
62-րդ րոպեին Պակո Ալկասերը հավասարեցրել է հաշիվը, իսկ մոտ 10 րոպե անց Մաքսը դարձյալ առաջ է մղել հյուրերին:
Ալկասերի և Գյոտցեի գոլերից հետո 84-րդ րոպեի դրությամբ «Բորուսիան» կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ: 87-րդ րոպեին «Աուգսբուֆգի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը՝ 3:3:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին Ալկասերը հեթ-տրիկ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
7 տուրից հետո «Բորուսիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



