Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մոտ ժամանակահատվածում ԱԺ ընտրություններ անցկացնելու դեպքում մենք ունենալու ենք մոնոպոլ իշխանություն, որը չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից. Գ. Նուշիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չեմ կարծում, որ  ներդրումների համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանը: «Հենց այս փուլում ես՝ որպես ներդրող, ունեմ բավականին մեծ ներդրումային ծրագիր և ես այդ ծրագիրն իրականացնում եմ: Չեմ կարծում, որ մեր այսօրվա կամ վաղվա կառավարությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ ներդրումներին»,- նշեց նա: Ըստ Գ. Նուշիկյանի՝ մոտ ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում ՀՀ-ում լինելու է մոնոպոլ իշխանություն. «Չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից: Այսօր մեր հասարակությունը կենտրոնացած է մի ուղղության, մի կողմի վրա և չկա այլ ոչ մի կողմ: Մեր երկրին դա լավ բանի չի բերելու»,- ասաց նա:

 
 



- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, քանի որ գործարարները սպասում են՝ Հայաստանում ներդրումներ անելու համար: Ձեր կարծիքով՝ ներկա քաղաքական իրավիճակը խանգարո՞ւմ է ներդրումների ներգրավմանը:

- Միգուցե, վարչապետը ավելի շատ բան գիտի, քան ես, բայց ես այդ կարծիքին չեմ, որ  ներդրումների համար անհրաժեշտ է ԱԺ-ի արտահերթ ընտրություններ անցկացնել: Բայց ներքաղաքական ստեղծված իրավիճակից ելնելով, կարծում եմ, որ անհրաժեշտ են խորհրդարանական նոր ընտրություններ, որպեսզի այսօր տիրող մթնոլորտը հանդարտվի: Ես չգիտեմ, դա կլինի դեկտեմբերին, թե մայիսին, հունիսին, բայց լավ կլիներ, որ դա տեղի ունենար կոմպրոմիսային պայմաններում, որպեսզի անտեղի լարվածություն չլիներ, որը շատ խանգարում է մեր բնականոն կյանքին՝ թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի, թե՛ ընդհանրապես ամբողջ հասարակության կյանքը խաթարվել է դրանով:

- Դուք որպես գործարար, ներդրող, այս ժամանակահատվածում ներդրում կանեի՞ք, թե՞ կսպասեիք անորոշությունը վերանար, ընտրությունները տեղի ունեաին, նոր ներդրում կկատարեիք:

- Հենց այս փուլում ես որպես ներդրող ունեմ բավականին մեծ ներդրումային ծրագիր և ես այդ ծրագիրն իրականացնում եմ: Չեմ կարծում, որ մեր այսօրվա կամ վաղվա կառավարությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ ներդրումներին: Ես բացարձակ մտավախություն չունեմ այս առումով: Իմ օրինակով փորձում եմ մարդկանց՝ իմ բարեկամներին, ընկերներին, մնացածին ցույց տալ, որ մեր պետության զարգացման համար անհրաժեշտ է երկրում ներդրումներ կատարել: Ես միշտ կարծել եմ, որ առաջին հերթին մեր երկիրը մենք ինքներս պետք է կառուցենք, ներդրումներ իրականացնենք, որպեսզի դրսի ներդրողները տեսնեն, վստահություն լինի մեր երկրի նկատմամբ և իրենք էլ ներդրում անեն: 

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է դեկտեմբերին տեղի ունենան, սակայն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նշում են, որ նախ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի հնարավոր լինի պատշաճ ընտրություններ անցկացնել: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է կարճ ժամկետում, ինչպես ԱԺ ուժերն են ասում՝ պատշաճ ընտրություններ անցկացնել: 

- Նայած, թե մենք ինչ ենք հասկանում պատշաճ ընտրություններ ասելով: Երևանի ավագանու ընտրություններն էլ շատ պատշաճ ու նորմալ անցկացվեցին, բայց մենք ունեցանք 82 տոկոսանոց կառավարում, որը չեմ կարծում, որ բխում էր քաղաքապետարանի հետագա աշխատանքի արդյունավետությունից: Ես բազմիցս ասել եմ, որ երկրում պետք է լինի շատ ուժեղ ընդդիմություն: Բոլոր իշխանությունների ժամանակ ընդդիմությունը մեզ համար շատ կարևոր է: Տեսեք, հիմա գործադիրը մի թև է, օրենսդիրը մի թև է, դա երկրի համար օգտակար ամենադասական իշխանավարության ձևն է: Երկու կողմերն էլ իրենց քայլերում շատ ավելի զգույշ են, խոհեմ են, քայլ անելուց առաջ ավելի երկար են մտածում, և դա բերում է մեր երկրի համար դրական արդյունքներ:

- Կարծում եք, որ մոտ ժամանակում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում խորհրդարանում էլ նո՞ւյն պատկերը կստեղծվի, ինչը Երևանի ավագանիում է:  

- Միանշանակ: Ճիշտ է՝ դա ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ հիմքեր: Մեր հասարակությունը նախկին իշխանություններից, նախկին կառավարումից այնպես հոգնած է ու հիասթափված է, որ միանշանակ ունենալու ենք մոնոպոլ իշխանություն, որը չեմ կարծում, որ բխում է մեր երկրի շահերից:

- Այսինքն, պետք է ընդդիմադիր քաղաքական ուժերին ժամանակ տրվի ընտրություններին պատրաստվելու համար: Մայիսից մինչև դեկտեմբերը բավարար ժամանակահատված չէ՞ր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար պատրաստվելու ընտրություններին:

- Նախևառաջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը բոլորն էլ միահամուռ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ունեն իրենց դիտարկումները, առարկությունները: Ժամանակին ես էլ եմ իմ դժգոհությունը հայտնել և դեմ արտահայտվել ռեյտինգային ընտրակարգին, կարելի է ասել, դրա համար էլ այն ժամանակ իմ թեկնածությունը չառաջադրեցի ընտրություններին: Որոշակի փոփոխություններ պետք է լինեն, և իհարկե, ժամանակ է հարկավոր, որպեսզի մեր հասարակությունն էլ կարողանա օբյեկտիվ գնահատել իրողությունները, կուսակցությունների քարոզարշավները, քաղաքական ծրագրերը և այլն: Տարբեր տեսակի հարցեր կան, որոնք հասարակությանը բացարձակ չեն հետաքրքրում: Այսօր մեր հասարակությունը կենտրոնացած է մի ուղղության, մի կողմի վրա և չկա այլ ոչ մի կողմ: Մեր երկրին դա լավ բանի չի բերելու: Մեր երկրի քաղաքականությունը, հասարակությունը պետք է կոնսոլիդացված լինի, մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, շատ բարդ տարածաշրջանում ենք ապրում: Այսօրվա ամեն ինչը մեզ բացարձակ հարկավոր չէ, պետք է ավելի սառը սկսել դատել: Պետք չէ ոչ մեկի մեջ թշնամի տեսնել, մենք թշնամիներ չունենք: Ընդհակառակը, բոլոր տեղերում, բոլոր կուսակցություններում կարող ուժեր կան, խելացի, պարկեշտ մարդիկ ունենք, պետք է այդ ամբողջը կոնսոլիդացնել, միասնական ուժ է պետք դառնալ, որպեսզի կարողանանք այս ծանր ժամանակներում գոյատևենք: Մեծ հաշվով սա երկրի, պետության խնդիր է, պաշտոնի կամ իշխանության խնդիր չէ:

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի