20 հազար դրամ գողության համար 4 տարով ազատազրկված, մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդի վճիռը Վերաքննիչը բեկանեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քսան հազար դրամ գողության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված մտավոր խնդիրներ ունեցող Սուրիկ Մուսայելյանի գործով վճիռը ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ամբաստանյալի փաստաբան Լուիզա Հարությունյանը։
Փաստաբան Լուիզա Հարությունյանը` սեպտեմբերի 18-ին բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի վճիռը։
Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի`3-րդ մասի` 1-ի 1 կետով` առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանեց և վերացրեց այն՝ կիրառելով 2 տարի փորձաշրջան ամբաստանյալ` Սուրիկ Մուսայելյանի նկատմամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



