Երեւանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կլսեն Կազմակերպության, ինչպես նաեւ Մշտական խորհրդի քաղաքական եւ տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետեւ կքննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը:
Նիստի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի Երեւանյան հռչակագրի նախագիծը, որը կընդունվի գագաթնաժողովի շրջանակում, որոշումները եւ այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաեւ կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Վերջում կորոշվի հաջորդ նիստի անցկացման վայրը եւ օրը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



