Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, արտակարգ վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել:
«Օդանավում ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում: Դեպքի վայր է կանչվել բժիշկների թիմը, ուղևորին հոսպիտալացրել են, օդանավը ներկա պահին պատրաստվում է թռիչքի: Բոլոր ծառայություններն օպերատիվ են գործել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Չվերթը պետք է «Վնուկովո» օդանավակայան ժամաներ 16:55-ին, հետաձգման ժամանակը մոտ մեկ ժամ կկազմի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



