Փարիզում մոտոցիկլետով անձինք կրակ են բացել Ելիսեյան պալատի հարևանությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. Ելիսեյան պալատի մոտակայքում մոտոցիկլետով երթևեկող անհայտ մարդիկ կրակ են բացել, ինչից հետո երկու մարդ հոսպիտալացվել է:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, մոտոցիկլետով երթևեկող երկու տղամարդ վաղ առավոտյան կրակ են բացել ավտոմեքենաներից մեկի ուղղությամբ, որից հետո թաքնվել են հանցագործության վայրից:
Ավտոմեքենայում գտնվողները, որոնք տուժել են կրակոցներից, հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները նրանց վիճակը ծայրահեղ են գնահատում:
Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ կատարվածի պատճառը հարաբերությունների պարզումն է եղել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



