Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ հղեց ԼՂ հակամարտության կողմերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է վարչապետի տիկնոջ ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի, շատ հարգելի հյուրեր,

Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։

Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետեւ այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, եւ բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար։

Երբ ես մոտ 2 ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցի «Կանայք հանուն խաղաղության» իմ նախաձեռնության մասին, ներկայացրեցի դրա իմաստն ու նպատակները եւ ասացի, որ մեր ձայնն ավելի լսելի դարձելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած։ Բայց ես այն ժամանակ վստահ էլ չէի, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել՝ հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան դրա ճանապարհին։ Բայց ահա մենք գտնվում ենք այստեղ, ինչը հնարավոր եղավ միմիայն ձեզնից յուրաքանչյուրի մայրական եւ մարդկային բարձր զգացումի եւ մեծ խիզախության շնորհիվ։

Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, եւ ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլեւ փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։

Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։

Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկսանտիմետրով մոտեցել է։

Իհարկե՝ ոչ։Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքները, սեւազգեստ մայրեր եւ հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որեւէ մեկը կշահի, եթե եւս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը եւ նոր բան մտածել։

Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեքնաեւ շփման գծի հակառակ կողմ եւ նույն ուղերձը հղեք նաեւ այնտեղից։

Ես հասկանում եմ, որ սա դժվար է, որ դուք բազմազբաղ կանայք եք, որ դժվար էր հասնել այստեղ, բայցեթե մենք կարողանանք նույնիսկ մեկ տասնութամյա երիտասարդի կյանք փրկել...

Ես տեղեկացված եմ նաեւ, որ այս ընթացքում ձեր նկատմամաբ ճնշումներ են գործադրվել, եւ մեծ հարգանքիէ արժանի այն, որ դուք հաղթահարել եք եւ չեք տրվել այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ նույն կերպ կհաղթահարեք սահմանի այն կողմում հայտնվելու այդ արգելքը եւ կկարողանաք սահմանի այն կողմից հասցնել այն։

Ճնշումների մասին. ես տեղեկացված եմ, եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում, որ այս այցին ցանկացել է միանալ նաեւ ռուսական РТР ալիքում աշխատող կանանցից մեկը, որին ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։ Սա, իհարկե, տարօրինակ է։Տարօրինակ է նաեւ, որ,օրինակ, «Միր»հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել եւ այս այցը լուսաբանել։ Առհասարակ, որեւէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց եւ հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետեւելու,  երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղություննէ։

Սա տարօրինակ է, որովհետեւ երբ որ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաեւ այլերկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը եւս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, եւ լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն եւ էքսկլյուզիվ կադրերի հետեւում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր եւ երեխաներ։ Ուզում եմ պարզապես կոչ անել լրատվամիջոցներին՝ վերանայել իրենց առաջնահերթությունները եւ մասնագիտական պարտքը կատարելիս կատարել հավասարապես ինչպես մարդկային կյանքերի դաժան կորստի, այնպես էլ այդ կյանքերը փրկելուն ուղղված ջանքերի պարագայում։ Ի վերջո, մարդկային դժբախտության վրա հենված սենսացիաների պակաս աշխարհում, կարծես, չի զգացվում։

Սիրելի հյուրեր, ուզում եմ իմանաք, որ դուք առաջինն եք, որ խաղաղության ուղերձով եղաք ղարաբաղյան հակամարտության դաշտում։ Եվ դուք ձեր այդ քայլով ինձ ոգեշնչեցիք էլ ավելի մեծ ջանքերով շարունակել արշավը։ Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունըչունենալ, եւ ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւկհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։

Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երեւանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նմանզարդ։

Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքանշատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը եւ կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»։

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ