95 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Իսհակ Նավոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ95 տարեկան հասակում մահացել է Իսրայելի 5-րդ նախագահ Իցհակ Նավոնը, ով երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1978-ից 1983 թվականների ընթացքում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Նավոնը ծնվել է 1921 թվականի ապրիլի 9-ին Երուսաղեմում: 1963-65 թվականներին ղեկավարել է մշակույթի և կրթության նախարարությունը, 1965-78 թթ.-ին` եղել է Կնեսետի անդամ` Իսրայելի աշխատավորական կուսակցությունից: 1980 թվականին դարձել է Իսրայելի առաջին նախագահը, ով այցելել է Եգիպտոս, ելույթ ունեցել տեղի խորհրդարանում` արաբերեն լեզվով:
1984-ից 1992 թթ.-ին եղել է Կնեսետի պատգամավոր, փոխվարչապետ, կրթության և մշակույթի նախարար: 1992 թ.-ից Նավոնը հեռացել է քաղաքականությունից` զբաղվելով հասարակական գործունեությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



