Իտալիայի հավաքականը կորուստներ ունի առաջիկա խաղերից առաջ
ՍՊՈՐՏԻտալիայի հավաքականը, որ պատրաստվում է Ուկրաինայի և Լեհաստանի հետ առաջիկա խաղերին, կորուստներ ունի:
«Football Italia»-ն հաղորդում է, որ վնասվածքների պատճառով հավաքականի ճամբարից հեռացել են Դանիլո Դ՛Ամբրոզիոն («Ինտեր), Ալեսիո Ռոմանյոլին («Միլան) և Պատրիկ Կուտրոնեն («Միլան»):
Դ՛Ամբրոզիոն ցավեր ունի ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով, Ռոմանյոլիի մոտ մկանային վնասվածք է, իսկ Կուտրոնեն ոտնաթաթի վնասվածք ունի, որը ստացել է Իտալիայի Մ21 հավաքականի կազմում:
Հավելենք, որ հոկտեմբերի 10-ին Իտալիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում խաղալու է Լեհաստանի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



