Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. EPDE զեկույց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամբողջ Եվրոպայում ընտրություններին հետեւող «Ժողովրդավարական ընտրությունների գծով եվրոպական պլատֆորմ» (EPDE) ցանցը հայտնել է, որ միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված EPDE զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ մասնակցելով մարդու իրավունքները բացահայտորեն խախտող Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին` միջազգային դիտորդները վարկաբեկել են ընտրություններին հետեւելու ինստիտուտը եւ վնաս են հասցրել այն խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հեղինակությանը, որոնք նրանք ներկայացնում են: 

Զեկույցի համաձայն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են Եվրամիության հետ այդ երկրի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանում: Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային կազմկերպությունների ներկայացուցիչներ եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջան, իսկ եվրոպական իստիտուտները լուրջ անհանգստություն են հայտնել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ իրավիճակի առնչությամբ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հրաժարվելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը միակ եվրոպական կազմակերպությունն է եղել, որ օգնել է միջազգային եւ եվրոպական հանրության աչքում օրինականացնել Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները:

Ըստ EPDE-ի` միջազգային առաելությունները, որոնք գրանցվել են Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար, խախտել են միջազգային չափանիշները:

Ադրբեջանում անցկացված ընտրություններին հետեւելու գծով միջազգային առաքելությունների աշխատանքի գնահատման մասին EPDE զեկույցի համաձայն` պաշտոնապես գրանցված 40 միջազգային առաքելություններից ոչ մեկն այդ երկրում ընտրությունների երկարատեւ դիտարկում չի անցկացրել: Միայն երկու առաքելություններ են հրապարակել ընտրություններին հետեւելու իրենց մեթոդաբանությունը: Ընտրությունների օրը 24 միջազգային դիտորդներ ԶԼՄ-ներում դրական գնահատակն են տվել ընտրական գործընթացին դեռ մինչեւ ընտրատեղամասերի փակվելը: Դրանց մեջ են ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Խորդի Խուխլան եւ պատվիրակության անդամ Ավգուստին Կոնդեն:

Ըստ EPDE-ի` առաքելությունները խախտել են ՄԱԿ-ի «Ընտրություններին հետեւելու միջազգային սկզբունքների հայտարարագրի» գլխավոր պահանջները, հատկապես այն կետը, որում ասվում է, որ կազմակերպությունը չպետք է միջազգային առաքելություն ուղարկի որեւէ երկիր այն պայմաններում, որոնցում նման առաքելության ուղարկումը կարող է ընկալվել որպես ոչ դեմոկրատական ընտրական գործընթացի օրինանականացման ճանաչում:

Սեփական մոնիտորինգի արդյունքների հիման վրա EPDE-ում եկել են այն եզրակացության, որ միջազգային դիտորդների, առաքելությունների, կազմակերպությունների եւ փորձագետների մեծ թվով հարցարույցները, մեկնաբանությունները եւ ԶԼՄ-ներում հայտարարությունները մինչեւ ընտրություններն ու ընտրությունների օրը հեռու են եղել չեզոքությունից եւ անաչառությունից, ինչը կասկածի տակ է դնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: EPDE-ն նաեւ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ եզրակացությունը եւ գտնում է այն չհիմնավորված:

Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների` ԿՈՎ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել