Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ գրավվեց Ռայխստագը, և արդյո՞ք անհրաժեշտ էր այն գրավել

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Հայրենական մեծ պատերազմի կուլմինացիոն և ամենակարևոր գրոհներից մեկը Ռայխստագի վրա գրոհն էր, որը էսէսականները կատաղի պաշտպանում էին: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ուղղակի «մեծ առաջնորդ» Իոսիֆ Ստալինը սխալվել էր: Ռայխստագը գրավելու իմաստ չկար: Ստալինը Բեռլինի գրոհի ժամանակ գլխավոր նպատակ նշել էր Ռայխստագը գրավելը և նրա վրա Հաղթանակի դրոշ բարձրացնելը, որը և կատարեց բանակը: Այդտեղ անգամ կազուսային իրավիճակ եղավ: Բաբաջանյանի տանկային կորպուսը հրաման էր ստացել ճեղքում իրականացնել դեպի Ռայխստագ: Այդ ճեղքումը տանկային կորպուսը իրականացրեց այն փողոցով, որի մոտ գտնվում էր Ռեյխսգրասենյակը, որտեղ նստած էր դեռ կենդանի Ադոլֆ Հիտլերը: Թողնելով այս հիմնական նպատակը՝ տանկերը, համաձայն հրամանի, ուղղվել են դեպի Ռայխստագ: Իսկ այդ ժամանակ Ռայխստագի նախկին փառահեղությունից ոչինչ չէր մնացել: 1945 թվականին այնտեղ արդեն մի քանի տարի էր, ինչ տեղաբաշխված էր մի ոչ այնքան որոշիչ և ռազմական նշանակություն չունեցող հիմնարկ՝ բժշկական արխիվը: Արխիվը Ռայխստագի շենքը և հրապարակը կիսում էր հոսպիտալի, ծննդատան և մանկապարտեզի հետ: Ռայխստագի հրապարակը կառուցապատված էր հոսպիտալի և ծննդատան տարբեր օժանդակ և լրացուցիչ ժամանակավոր շինություններով: Ռայխստագը պաշտպանում էր ծերերից և երեխաներից կազմված աշխարհազորայինների պահակախումբը: Այնտեղ ոչ մի էսէսական էլ չկար: Հաշվի առնելով այն, որ այդտեղ մարտից հետո գերեվարվել էր 120 «զինվոր», կարելի է ենթադրել, որ պահակախումբը ունեցել է մոտավորապես 200–240 մարտիկ: Իսկ ի՞նչ ուժեր ուներ խորհրդային բանակը: Մոտավոր հաշվարկով միայն գրոհին մասնակցում էր 350–600 մարտիկ: Բացի այդ, մոտավորապես 100–130 հրետանային համակարգեր ուղիղ նշանառությամբ գնդակոծում էին հակառակորդին, գրոհին մասնակցում էին նաև մեծ թվով տանկեր և զրահամեքենաներ: Հարցն այն է, որ ինչպես լրացուցիչ հրետանի օգտագործելու, այնպես էլ տանկերի և զրահամեքենաների շարժվելու համար տեղ չկար: Չնայած այս ուժերի ոչ համարժեք հարաբերակցությանը, Ռայխստագը գրավվել է միայն երրորդ գրոհից հետո՝ եռօրյա մարտերից հետո: Ապրիլի 30–ի առավոտյան սկսված գրոհը ավարտվել է մայիսի 2–ի առավոտյան ժամը 10–ին, այն էլ՝ Ռայխստագի պաշտպանների կողմից սպիտակ դրոշ բարձրացնելուց և հանձնվելուց հետո:

Հետագայում պարզ դարձավ, որ անիմաստ էր գրավել Ռայխստագը, բայց այդ մասին ոչինչ չգրվեց, խորհրդային պատմաբանները չէին կարող Ստալինի սխալը բարձրաձայնել, և այդ գրոհի շուրջ սկսեցին լեգենդներ հյուսվել, կինոնկարներ նկարահանվել: Ամեն ինչ անթերի կատարելու համար հաղթանակից հետո սկսեցին գրի առնել գրոհին մասնակցած զինվորների հուշերը և, չափազանցնելով այդ ամենը, տպագրել տարբեր թերթերում և հանդեսներում, ցուցադրել հեռուստատեսությամբ, գրքեր գրել, ֆիլմեր նկարել: Այս ամենը այնքան զանգվածային դարձավ, որ անգամ Ռայխստագը չտեսած, բայց Բեռլին մտած նախկին զինվորը կարողանում էր մանրամասն պատմել այդ գրոհի մասին և հաստատել, որ դա բացարձակ ճշմարտություն է:

Ինչքան կարևոր է կռվելու ոգին: Գեբելսը արդեն ինքնասպանություն է գործել, Ռեյխսգրասենյակից գեներալների մեծ մասը առնետների պես փախել է, Հիտլերի պահակախմբի «Մոնկե» ջոկատը վերջին փորձն է արել Բեռլինից դուրս գալու համար, իսկ ծերուկներից և երեխաներից կազմված ֆոլքսշտուրմի պահակախումբը շարունակում է պաշտպանել Ռայխստագը: Եվ հանձնվում է միայն Բեռլինի պաշտպանությունը ղեկավարող գեներալ Վեյդլինգի՝ կապիտուլ յացիայի հրամանը ստորագրելուց երեք ժամ հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը