Կանադայի արևելքում պայթյուն է որոտացել տեղի նավթավերամշակման գործարաններից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի արևելքում հզոր պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում, այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու Բրանսուիք նահանգի Սենթ Ջոն քաղաքում՝ Irving Oil ընկերությանը պատկանող գործարանում:
Ականատեսները փաստել են, որ գործարանին մոտ գտնվող շենքերի բնակիչներն ուժգին ցնցում են զգացել պայթյունի պահին: Տները գտնվում են գործարանից մի քանի թաղամաս այն կողմ:
Ներկա պահին գործարանի տարածքում հրդեհ է նկատվում: Ըստ տեղացիների՝ կրակը գնալով ուժգնանում է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



