Գազը «Թուրքական հոսքով» կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից. Նովակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Թուրքական հոսք» նախագծի իրագործումն ընթանում Է գրաֆիկի համաձայն. խողովակաշարի երկու ուղեգծով գազը կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել Է
«Ինչ վերաբերում Է «Թուրքական հոսքին», ապա դրա կառուցումն ընթանում Է հաստատված պլաններին համապատասխան: Դուք գիտեք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Է միջկառավարական համաձայնագիր, հաստատված Է ճանապարհային քարտեզը եւ ամեն ինչ ընթանում Է ըստ գրաֆիկի, արդեն մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կարելի կլինի գազ մատակարարել «Թուրքական հոսքով», խողովակաշարի երկու ուղեգծով»,-ասել Է Նովակը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ «Թուրքական հոսքով» մատակարարումների համար գերակա ուղղություններ են Բուլղարիան ու Ավստրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



