«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց Հայաստանի կանոնավոր առաջնությունում
ՍՊՈՐՏԵրևանի «Էրեբունի»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում` առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:
Առաջին քառորդ «Էրեբունի»-ն առավելություն ուներ, որն արտահայտվում էր նաև խաղի հաշվի վրա` 18:23: Երկրորդ կեսում ևս «Էրեբունի»-ն առավելություն ուներ: Ի վերջո` կանոնավոր առաջնության մեկնարկում «Ուրարտու»-ն պարտություն կրեց 59:70 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Ակեմ Էչոլն է` 26 միավորով:
Հոկտեմբերի 9-ին կկայանա ևս մեկ հանդիպում` ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի հետ: Անդրանիկ տուրի առաջին խաղում «Արագած»-ը 81:73 հաշվով հաղթեց «Արթիկ»-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



