Թուրք ուսուցչին ձերբակալել են Աթաթուրքին վիրավորելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մալաթիա քաղաքում դպրոցի ուսուցչին ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ տարրական դպրոցում որպես ուսուցիչ աշխատող Մուրադ Ք.-ն սոցցանցերից մեկի իր էջում Աթաթուրքին ուղղված վիրավորանքներ պարունակող հրապարակում է կատարել, ինչն էլ լուրջ հակազդեցության է արժանացել, այնուհետև գործին միջամտել է ոստիկանությունը:
Ուսուցչին ձերբակալել են՝ նրա տանը խուզարկություններ կատարելով: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը դատապարտվել էր 1 տարի, 3 ամիս ազատազրկման՝ Աթաթուրքին վիրավորելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



