Բելառուսի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել զբոսաշրջության նպատակով Եգիպտոս մեկնելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Եգիպտոս մեկնելուց, այդ մասին ասված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոնների հետ ավիահաղորդակցությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դեպի Եգիպտոս ավիաթռիչքները չեղյալ համարելու, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին այդ երկրից պլանային եւ արտապլանային եղանակներով հանելու վերաբերյալ մի շարք պետությունների իշխանությունների որոշման հետ կապված, ինչպես նաեւ հաշվի առնելով առաջացող իրարանցումը, տեխնիկական դժվարությունները եւ եգիպտական օդանավակայաններում անվտանգության ապահովման տեխնիկական դժվարությունները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ն Բելառուսի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մոտ ժամանակներս (մինչեւ նոր տեղեկացում) հրաժարվել զբոսաշրջության նպատակով Եգիպտոս մեկնելուց»,- հայտարարել է ԱԳՆ-ն, գրում է Gazeta-ն։
Գերատեսչությունը նաեւ ուշադրություն է հրավիրում Եգիպտոսի ուղղությամբ ռուսական ավիափոխադրողների թռիչքային ծրագրի շտկումների վրա եւ խորհուրդ է տալիս հետեւել համապատասխան չվերթների վերաբերյալ «Բելավիայի» հնարավոր որոշումներին։
ԱԳՆ-ում միաժամանակ նշել են, որ Եգիպտոսում պահպանվում է «ընդհանուր առմամբ վերահսկվող իրավիճակը» գործնական եւ այլ նպատակով այնտեղ մեկնելու համար։



