Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դեմ ըլլալով կողմ ըլլալու» արվեստը կամ կիսատ կապիտուլյացիայի վտանգները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հանրապետական կուսակցության հայտարարությունն առ այն, որ իրենք չեն պարաստվում խոչընդոտել արտահերթ ընտրություններին ու թեկնածու չեն առաջադրելու, բայց միաժամանակ կողմ չեն արտահերթ ընտրություններին, հիշեցնում է հայաստանյան քաղաքական լեքսիկոնում հաճախակի կիրառվող ՝ «դեմ ըլլալով կողմ ըլլալ» ասույթը: Ասույթի հիմնական հասցեատեր ՀՅԴ-ի դիրքորոշումը ևս տեղավորվում է նույն տրամաբանության մեջ ՝ նրանք ըստ էության դեմ չեն ընտրություններին, բայց կողմ էլ չեն:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմ կամ դեմ լինելն այս պարագայում որևէ բան չի փոխում: Հոկտեմբերի 2-ից հետո իրադարձությունների զարգացումը հասցրեց մի հանգրվանի, որ երկու ուժերի դիրքորոշումն, ըստ էության, որևէ բան չի փոխում: Միակ բանը, որ նրանք կարող են անել ՝ ևս մեկ անգամ խաթարել նշմարվող գործընթացը, երկարաձգել քաղաքական ցիկլի ամբողջացումն ու խաղալ իշխանության նյարդերի հետ: Պրակտիկորեն այլ սցենարի իրագործում այլևս անհնար է:

Խնդիրն, ըստ այդմ, ոչ թե այն է, թե ինչ է փոխվում նրանց դիրքորոշման հետևանքով քաղաքական դաշտում, այլ թե ինչ է փոխում նրանց դիրքորոշումը նախ և առաջ իրենց համար: Անհասկանալի է, ի վերջո, այս երկու ուժերը, որոնք փաստացի հայտնվել են հեղափոխության բարիկադների հակառակ կողմում ՝ պատրաստվում են դիմադրե՞լ, թե՞ հանձնվել: Թե՞ պատրաստվում են ընդհանուր պատկերի մեջ մտնելու համար ֆորմալ հանձնվել ՝ պահելով դիմադրության հույսերը:

Հասկանալի է, որ դիրքորոշումների համար հիմք են ծառայում իրավիճակն ու այն ֆոնը, որում ստեղծվում է իրավիճակը, այս դեպքում՝ ահռելի հանրային ճնշումը: Բայց քաղաքականությունը երկար քայլեր հաշվարկելու մասին է, և այս իմաստով անհասկանալի է, թե որոնք են լինելու երկու ուժերի ապագա քայլերը, որտեղ են արվելու այդ քայլերը ՝ հեղափոխական ճամբարում, այդ ճամբարի մայթեզրերին, թե բոլորովին այլ ՝ հակադիր ճամբարում:

Կիսակապիտուլացված և կիսադիմադրողական վիճակը, որն ինչքան էլ պայմանավորված լինի իշխանության և հանրության ճնշմամբ, չհանձնվելու ձգտմամբ ու միաժամանակ դիմադրել չկարողանալու փաստով, առավելապես ներշնչում է անվստահության ու անկայունության զգացում: Առաջին հերթին այդ զգացումը ներշնչվում է հենց այդ երկու ուժերի ու նրանց պոտենցիալ համակիրների մեջ: Մեծ հաշվով իշխանության վարքն իրենց հանդեպ պարզ է, իրենց դիրքորոշումն էլ այլևս իշխանության վարքում ու գործողություններում որևէ բան չի փոխում: Հետևաբար կարելի է ձեռնամուխ լինել այդ դիրքորոշմամբ գոնե սեփական քաղաքական դեմքը փրկելու ուղղությամբ քայլերի:

Լևոն Մարգարյան                     

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան