Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դրսից տղա բերելու բումերանգի էֆեկտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Օրերս ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները եւ օրենքները: Լովոչկինան ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներից է ու նրա գնահատականը, ընդհանրապես հանձնաժողովի ուշադրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին հարուցվել էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով:

Հետաքրքրական է, որ օրերս մոնիթորինգային հանձնաժողովը քննարկելու ու զեկույց է հրապարակելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասով: Արդեն Ստրասբուրգում է Էդմոն Մարուքյանը, և ինչպես հաղորդում է լրատվամիջոցներից մեկը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ևս մեկնել է Ստրասբուրգ: Ընդհանրապես Լովոչկինայի հնչեցրած գնահատականն ու ԵԽԽՎ դիրքորոշումը բավականին հետաքրքիր քննարկումներ էին առաջ բերել Հայաստանում: Մասնավորապես Դանիել Իոաննիսյանն էր արձագանքել Լովոչկինայի դիրքորոշմանը ՝ նշելով, որ վերջինս միշտ պաշտպանել է ՀՀԿ գիծը: Սրան զուգահեռ իշխանությունը տողատակով հայտարարում էր, որ ԵԽԽՎ կարծիքը չի կարող որոշիչ լինել: Հետաքրքական է այս ամենն այն իմաստով, որ ՀՀԿ-ն ու իշխանությունը տեղերով փոխվել են ոչ միայն ներքաղաքական իմաստով, այլև ԵԽԽՎ-ի, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերությունների իմաստով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ի, եվրոպական ընտանիքի կազմակերպությունների, արևմտյան կազմակերպությունների հնչեցրած գնահատականները հայաստանյան իշխանությունների հասցեին դառնում էին ընդդիմության թիվ մեկ օրակարգը, ապա հիմա բոլորովին այլ իրավիճակ ունենք:

Հիմա ՀՀԿ-ն է ակտիվ դիմում եվրոպական կառույցներին, իսկ իշխանությունը հակադրվում է այդ կառույցներից հնչող կարծիքներին: Առավել հետաքրքրական է, որ մարդիկ, ովքեր բավական երկար եղել են եվրոպական արժեքների կրող կամ առնվազն հանդես են եկել այդ արժեքների ու քաղաքականության դիրքերից, հիմա հանդես են գալիս հակառակ դիրքերից: Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն, Եվրոդատարանը, ԵՄ-ն, ընդհանրապես արտաքին աշխարհը շարունակում է դիտարկվել որպես դրսից բերվող տղա, պարզապես փոխվել են տղա բերողները:

Այն, որ ոչ ԵԽԽՎ-ն, ոչ որևէ արտաքին քաղաքական սուբյեկտ չի կարող ամբողջովին պատկերացնել ներհայաստանյան գործընթացները ու իրավունք էլ չունի դրանց միջամտելու, փաստ է: Բայց պետք է հասկանալ, որ կամ աշխատում ես արտաքին այդ սուբյեկտների հետ ՝ հաշվի առնելով վերջինիս ընթացակարգային նրբություններն ու քիմքը, կամ չես աշխատում: Ընդ որում աշխատել ասելով՝ նկատի ունենք ոչ թե մանևրել, լղոզել հարաբերությունները, այլ աշխատել անկեղծ և ուղիղ: Այլապես ունենալու ենք բումերանգի էֆեկտ, երբ արտաքին սուբյեկտները դիտարկվում են ոչ թե որպես գործընկերներ, այլ դրսից բերվող տղաներ, որոնց մի իրավիճակում բերում է ընդդիմությունը, մեկ այլ վիճակում ՝ իշխանությունը:

 

Լևոն Մարգարյան

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան