Թուրքիայում հայկական գորգը վաճառքի են հանել 1200 դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Ըսպարտա քաղաքում անհատ անձը վաճառքի է հանել հին հայկական գորգ՝ դրա դիմաց պահանջելով շուրջ 1200 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 7000 թուրքական լիրա:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում տեղադրվել է գորգի նկարը՝ խոշոր խաչի պատկերով ու հայկական զարդանախշերով:
Բրդյա ձեռագործ գորգի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայտարարության հեղինակը նշել է, որ գորգն իրենց ձեռքն է անցել մեկ այլ անձից: Գորգը ձեռք բերելու պայմանների մասին հրապարակման հեղինակը չի մանրամասնել:
Ավելի վաղ Թուրքիայում վաճառքի է հանվել 160 տարվա հազվագյուտ հայկական գորգ, որի դիմաց պահանջվել էր 14.000 ԱՄՆ դոլար:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



