Վանաձորում կրակոցներ են հնչել, կա 3 վիրավոր. Ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ժամը 19։05-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա։
Ըստ Ջանոյանի՝ այս պահին դեռևս մանրամասներ չկան, տարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Tert.am-ը կապ հաստատեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս պահին նրանցից 2-ին վիրահատում են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն ստացել է ուսագոտու վնասվածք, մյուսը՝ աջ և ձախ ազդրերի վնասվածք, 3-րդը՝ որովայնի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



