ԱՄՆ-ն արգելել է F-35 կործանիչների թռիչքները ողջ աշխարհում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ժամանակավորապես արգելել է F-35 հինգերորդ սերնդի բոլոր կործանիչների թռիչքները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների և այլ երկրների սպառազինության կազմում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրին, կործանիչների գործարկումը դադարեցվել է դրանց զանգվածային ստուգումների համար:
«ԱՄՆ-ի և արտասահմանյան գործընկերների ծառայությունները ժամանակավորեպես դադարեցրել են F-35-ի թռիչքները շարժիչների վառելիքի խողովակի ստուգման համար», - հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:
Ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում մասնագետները կփոխեն յուրաքանչյուր կործանիչի վառելիքի խողովակները: Ստուգումները կտևեն 24-48 ժամ:
Այս որոշումը կայացվել է Հարավային Կարոլինայում F-35-ի առաջին կործանումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



