Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել ԱՄՆ պաշարների մասին տվյալների հրապարակման ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գներն անկում են գրանցել հինգշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից տվյալների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ նավթի ամերիկյան պաշարներն ավելի զգալի են, քան կանխատեսվում էր:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Brent ապրանքանիշի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել են 2.14 դոլարով (2,58%)՝ հասնելով 80.95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան առևտրային բորսայում միևնույն ժամանակ էժանացել է $1,74-ով (2,38%)՝ կազմելով $71,43՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ նավթի պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5.99 մլն բարելով, ինչպես հայտնել էր ամերիկյան նախարարությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



