ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան, այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բոլթոնը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



