Քարաթափման հետևանքով Գետափ-Մարտունի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի սահք (10 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն ս. թ. հոկտեմբերի 12-ի առավոտյան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



