Ինձ համար երկրորդ տեղը որևէ նշանակություն չունի. Յուրգեն Կլոպ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան թիմի հետ տիտղոսներ նվաճելու ցանկության մասին.
«Ոչ ոք չի ցանկանում հիշել ակումբի՝ 10 կամ 20 տարվա վաղեմության պատմությունը և ասել, թե առանց տիտղոսների տարիների ամենաուրախ շրջանը եղել է Կլոպի օրոք: Ես դրան չէ, որ ցանկանում եմ հասնել, սակայն ժամանակները փոխվում են, և այժմ տիտղոսներ նվաճելն ավելի բարդ է:
Հնարավոր է՝ «Լիվերպուլի» համար վերջին տարիների համեմատ սա լավագույն պահն է, որպեսզի տիտղոս նվաճենք, սակայն մյուս թիմերն էլ են առաջ գնում, ինչը զգալիորեն բարդացնում է մեր դրությունը:
Եթե Օլիմպիական խաղերում կարող ես երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և գոհ լինել պատվավոր արծաթե մեդալի համար, ապա ֆուտբոլում դա ոչինչ է: Ինձ համար երկրորդ տեղը որևէ նշանակություն չունի: Ես ցանկանում եմ հաղթել և գիտեմ, որ դա իմ պարտականությունն է:
Իմ աշխատանքի մեջ ամեն ինչ ներդնում եմ՝ խելքս, կիրքս, սիրտս, փորձս: 100% նվիրված եմ ակումբին»,- Կլոպի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 20 միավոր և «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը: