Գիտնականներ․ Գենոլոգիական կայքերը ցանկացած հանցագործի գտնելու հնարավորություն կտան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳենոլոգիական կայքերի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրա մինչեւ չորս սերունդ ազգականը իր ԴՆԹ-ի տվյալները հանձնի։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ տեղեկացնում է Science-ը։
Այժմ նման կայքեր սկսել է օգտագործել ոստիկանությունը՝ հանցագործներին գտնելու համար։
2018թ․ ապրիլին ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվեց բռնել սերիական մարդասպանին, ով թաքնվում էր 40 տարի։ Դա հնարավոր եղավ ԴՆԹ-ի անալիզի եւ առցանց-սերվիսի միջոցով, որը մարդուն իր տոհմածառը ստեղծելու հնարավորություն է տալիս։
Քննիչները, հանցանքի վայրից վերցված ԴՆԹ-ն համեմատելով այն նմուշների հետ, որոնք մարդիկ ուղարկում էին առցանց-սերվիսին, գտան ոստիկանության 72-ամյա նախկին սպային։ Նրա հարազատներից մեկի տոհմածառը օգնեց գտնել Ջոզեֆ Ջեյմս Դեանժելոյին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



