Հայկ Մարությանը ապօրինի շինարարություն է կասեցրել Զարուբյան 3 հասցեում (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶարուբյան 3 հասցեում Երեւանի նորնըտիր քաղաքապետ Հայկ Մարությանը անօրինական շինարարություն է կասեցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը։
«Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ ա փոխվել և կարևորը՝ դեպի լավը մեր քաղաքի և բնակիչների համար»,- գրել է ավագանու անդամը իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ նշված հասցեում է եղել նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



