Սիսիանում փլուզվել է տներից մեկի պատշգամբը. 75-ամյա քաղաքացին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Ֆ. Գ.-ին պատկանող տան բաց պատշգամբը (մոտ 6 քմ), ինչի հետևանքով պատշգամբում գտնվող Ֆ. Գ.-ն (1943 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային. Ֆ. Գ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ մահացել է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



