Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փող հաշվող երկրները վաղուց հասկացել են, որ ամենակարևորը առողջ հասարակություն ունենալն է». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական թվերի համաձայն, 2016–17 թվականներին երթևեկելու ընթացքում ծխելու պատճառով վարորդների հանդեպ մոտավորապես 11 հազար վարչական իրավախախտման դեպք է արձանագրվել: Դիտարկումները ցույց են տվել, որ օրենքի կիրառումից հետո դեպքերի քանակը մեր երկրում չի նվազել: Ուստի, ենթադրվում է, որ օրենքի նշված դրույթն ամենևին էլ կանխարգելիչ ֆունկցիա չունի, որի պատճառը տուգանքի չափի ցածր լինելն է: 

Առողջապահության նախարարության կողմից նախապատրաստվել է նոր օրենքի նախագիծ, որով էլ ավելի կսահմանափակվեն ծխախոտի օգտագործման հնարավորությունները: Այն իր հերթին կօգնի նաև նվազեցնել ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը հասարակության չծխող հատվածի վրա: Օրինակ, նախագծով մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքում ծխելու նախկին 3000 դրամ տուգանքն առաջարկվում  է դարձնել 10 000 դրամ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմեքենաների վարորդների կողմից վարելու ընթացքում ծխելու տուգանքի չափն առաջարկվում է դարձնել 50 000 դրամ:

Առաջարկվում է նաև ծխելն ընդհանրապես արգելել ժամանացի վայրերի փակ հատվածներում: Իսկ հասարակական, կրթական հաստատություններում և դրանց շրջակայքում՝ ընդհանրապես արգելել: Առաջարկվող տուգանքների չափը նախատեսվում է կրկին բավականին բարձր սահմանել, որպեսզի այն ոչ թե ձևական բնույթ կրի, այլ հստակ գործի ու դառնա զսպող գործիք:

Դեռևս 18–րդ դարում տնտեսագետ Ադամ Սմիթն է առաջարկել մարդու առողջության համար վտանգավոր ապրանքատեսակների վաճառքից գոյացող հարկերն ուղղել դրանց դեմ պայքարելուն, սակայն այն այսօր չի կիրառվում: Ժամանակակից աշխարհն այլ ճանապարհով է գնում՝ պարբերաբար մեծացնում է վնասակար համարվող ապրանքատեսակների գինը կամ կիրառում է լրացուցիչ հարկման տեսակներ՝ փորձելով դրանով ազդել սպառման ծավալների վրա: 

Շատ երկրներում, մեր երկրում նույնպես, անկախ նրանից, թե հարկերը ինչ գործառույթներից են գոյանում, հավաքագրվում է մեկ կետում: Հետո այն վերաբաշխվում է տարբեր ոլորտներ ֆինանսավորելու համար: Ուստի, անկախ նրանից, թե, օրինակ, ծխախոտի վաճառքից ստացվող հարկերն ինչքան են կազմում, չեն կարող ամբողջությամբ ուղղվել հակածխախոտային պայքար իրականացնելու համար: 

ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով, այսօր հակածխախոտային պայքարի շրջանակներում իրականացվող հանրային առողջապահության պահպանման երկու մոտեցում կա աշխարհում: Առաջինի դեպքում առաջարկվում է պարբերաբար բարձրացնել այս ապրանքատեսակից ստացվող հարկերի դրույքաչափերը և ստացված գումարների հաշվին ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Մյուսով՝ ծխախոտի յուրաքանչյուր տուփի վաճառքից որոշակի ֆիքսված գումար փոխանցել ստեղծված հիմնադրամի, որտեղից էլ այն կհատկացվի առողջապահական ծրագրերի իրականացմանը: 

«Կարծում եմ՝ երկու տարբերակն էլ ընդունելի է, քանի որ երկու դեպքում էլ խոսքը ծխախոտի նկատմամբ կիրառվող հարկային բարձր դրույքաչափի մասին է: Երկու դեպքում էլ այն ազդում է ապրանքի գնի վրա, և դեռահասների համար ծխախոտ գնելը դառնում է անհասանելի, իսկ սոցիալապես անապահով խավերի համար՝ քիչ հասանելի: Երկուսն էլ կնպաստեն ծխողների թվի կրճատմանը»,– ասաց Ա. Բազարչյանը:

Փորձագետների կարծիքով, ծխախոտի ընդհանուր արժեքից գանձվող հարկային բեռը պետք է կազմի 70 տոկոս, որպեսզի գնի բարձրացման հաշվին սպառումը նվազի, քանի որ այն ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չէ, այլև կախվածություն է առաջացնում: Հետևաբար ծխախոտի օգտագործման նվազեցման դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու ժամանակ շատ կարևոր է այդ ապրանքատեսակի հանդեպ վարվող հարկային քաղաքականությունը ճիշտ իրականացնելը:

Ա. Բազարչյանի խոսքով, Հայաստանում ծխողների թիվն ընդհանուր առմամբ մոտ կես միլիոնից պակաս է: Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է 15–ից բարձր տարիք ունեցողների մոտ 26 %–ը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է հաշվարկել, թե հակածխախոտային պայքարի շրջանակներում վարվող գնային քաղաքականությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ծխողների թվի կրճատման վրա, ինչն, ըստ մասնագետների, ամենաարդյունավետ և գործուն պայքարի միջոցն է համարվում ողջ աշխարհում:

«Գնի թանկացման դեպքում նույնիսկ ծխողը սկսում է ավելի քիչ ծխել: Եթե նախկինում ծխում էր 1 տուփ, ապա գինը բարձրացնելուց հետո կսկսի օրինակ՝ 12 կամ 15 գլանակ ծխել: Սա արդեն օգուտ է թե՛ գրպանին, թե՛ առողջությանը: Եվ եթե մարդը, ով ուզում է թողնել ծխելը, բայց ինչ–որ մի բան նրան խանգարում է, ապա գնի ավելացումը կնպաստի, որ նա այդ քայլն անի: Իսկ չծխողը երբեք էլ չի մտածի ծխելու մասին, քանի որ անիմաստ կհամարի ծխելու վրա բավականին գումար ծախսելը: Մեր կողմից առաջարկվող օրինագիծն այս պահին անդրադառնում է միայն հակածխախոտային պայքարի քայլերի արդյունավետության բարձրացմանը, բայց կարծում եմ, որ ապագայում անհրաժեշտություն կլինի անդրադառնալ նաև հարկային քաղաքականությանը: Ու թեև չի բացառվում, որ ծխախոտ արտադրողների, ներկրողների մոտ այն դժգոհություններ առաջացնի, սակայն մենք ոչ թե աշխատում ենք, որ նրանց մոտ դժգոհություններ չառաջանան, այլ աշխատում ենք, որպեսզի հասարակությունն առողջ լինի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նրանց կողմից ճնշումներ միշտ էլ լինում են, սակայն այն երկրները, որոնք փող հաշվել գիտեն, վաղուց հասկացել են, որ շատ ավելի լավ է ունենալ առողջ հասարակություն, որը ունակ կլինի երկար տարիներ աշխատել ու հարկատու լինել, քան ունենալ հիվանդ հասարակություն, որը դառնում է բեռ տվյալ երկրի համար»,– ասաց Ա. Բազարչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց