Հրազդանում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական խմելու ջրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել՝ 19:12-ին:
Վանատուր թաղամասի մոտակա սարում այրվել է մոտ 28 հա, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն»- ից մոտ 2000 քմ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 8 աշխատակից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



