Ռումինիայի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայում նոյեմբերի 8-ի առավոտյան մահացել է Բուխարեստի գիշերային ակումբում տուժածներից ևս երկուսը, այդպիսով այդ դեպքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: -Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հիվանդանոցներում շարունակում է գտնվել 103 տուժած, որոնց ից 44-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ: Ռումինացի մասնագետներն օգնություն են խնդրել իրենց արտասահմանցի գործընկերներից, մի քանի տուժածներ տեղափոխվել են Հոլանդիա և Ավստրիա:
Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հրավառության հետևանքով, որն իրականացվել է անվճար համերգի ժամանակ: Ակումբում տեղի ունեցածը հանգեցրեց երկրում բողոքի ցույցերի, ինչի արդյունքում երկրի վարչապետը Վիկտոր Պոնտան հրաժարական ներկայացրեց:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



