Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Ժոզե Մոուրինյուին
ՍՊՈՐՏԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
FA-ն ուսումնասիրում է Մոուրինյուի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղի վերջնամասում պահվածքը և կարող է որակազրկել պորտուգալացի մասնագետին:
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ առավելության հասնել 3:2 հաշվով՝ չնայած հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Խաղի ավարտից հետո Մոուրինյուն պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրեց տեսախցիկների առաջ:
«Ժոզե Մոուրինյուի՝ խաղից հետո տեսախցիկների առաջ ասած բառերը վիրավորական էին և անվայել: Մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կարող է պատասխանել մեղադրանքին»,- ասված է FA-ի հայտարարությունում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



