Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:
2018թ. հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



