Արմավիրում տեղի ունեցավ «Իմ քայլի» հանրահավաքը. մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրում տեղի է ունենում քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ ժամը 18:00-ին լինելու է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։
Առաջադրվել են անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սևակ Մինասյանը, ինչպես նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



