Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախարարները մասնակցում են քարոզարշավին. Կապանի քաղաքապետի անկուսակցական թեկնածուն դժգոհում է՝ ՔՊ թեկնածուն օգտվում է իշխանական լծակներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանը դժգոհում է՝ ՔՊ թեկնածուն օգտվում է իշխանական լծակներից: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով նախընտրական քարոզարշավից, թեև թեկնածուն նշեց, որ քարոզարշավը նորմալ ընթանում է, և որևէ լարվածություն չկա, սակայն ընդգծեց, որ թեկնածուների քարոզարշավներն անհավասար պայմաններում են անցնում:  

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հոկտեմբերի 21-ին սպասվում են արտահերթ ընտրություններ. 3 թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են: 

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, թեև, ՔՊ կուսակցությունից է, սակայն կուսակցության կողմից չի առաջադրվել: Ինքնաառաջադրվել են նաև անկուսակցականներ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանը և «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գևորգ Փարսյանը:

«Իհարկե կա նման մոտեցում. քարոզարշավին գալիս, մասնակցում են կառավարության անդամներ, նախարարներ, և կարելի է ասել, որ անուղղակի ազդեցություն է այդ ոլորտի աշխատակիցների նկատմամբ:

 
 

 Առողջապահության նախարարը կամ կրթության և գիտության նախարարը գալիս են, քարոզարշավին մասնակցում, և դա ինչ-որ չափով ազդակ է առողջապահության ոլորտի կամ կրթության ոլորտի աշխատակիցներին»,-ասաց նա:

Գևորգ Փարսյանը նաև նշեց, որ իրենց հասնում են լուրեր, որ ազդեցություններ կան այլ բնագավառներից ևս. «Մասնավորապես մարզպետարանն է միջամտում, իհարկե, դրանք լուրեր են»,-ասաց նա և համաձայնեց, որ դա էլ ենթադրելի է, քանի որ թեկնածուն փոխմարզպետ է եղել:

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը կրիմինալ կապեր ունի, որոնց միջոցով էլ փորձում է ընտրություններում հաջողության հասնել՝ Փարսյանը, նշեց, որ դրանք անհիմն ասեկոսեներ են:

«Ես չեմ հասկանում՝ իրենք ինչու են նման խոսակցություններ տարածում, երևի ավելի շատ սև PR-ով են զբաղված»,-ասաց նա և միտում տեսավ նման խոսակցությունները տարածելու մեջ:

Իսկ թե ինչու են իրեն թիրախ վերցրել, ասաց՝ որովհետև իրեն են լուրջ մրցակից տեսնում: Փարսյանը հաստատեց, որ նախկինում 1 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (դանակահարության) մեղադրանքով, ապա՝ վաղաժամկետ ազատ արձակվել: Ըստ նրա՝ ինքը չի համարվում դատվածություն ունեցող անձ, քանի որ այդ դեպքից անցել է մոտ 15 տարի: «Բայց եղել է նման դեպք, որը կապված էր իմ պատվի ու արժանապատվության հետ, և այդ հարցն էլ նորից է հնչել, և դա վեր հանելով՝ փորձում են իրենց համար դիվիդենտներ հավաքել, ամեն կերպ փորձում են»,-ասաց նա:

Այդքանով հանդերձ, նա իր շանսերը շատ բարձր է գնահատում: Ըստ վերջինիս՝ Կապան քաղաքում խնդիրները գրեթե նույնն են. գյուղական թաղամասերն իրենց յուրահատուկ խնդիրներն ունեն՝ ջրագծեր, ճանապարհներ, իսկ քաղաքային բակերում՝ տանիք, վերելակ, ներբակային ճանապարհներ, խաղահրապարակներ:

 

 

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան