Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են A321-ի աղետի վայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321-ի օդանավի աղետի վայր՝ պարզելու ավիավթարի պատճառները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության փոխանցմամբ, նրանք ուսումնասիրում են օդանավի բեկորները եւ անհրաժեշտ նմուշներ վերցրել։
Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները փորձագետներին դեպքի վայրից ֆոտո եւ վիդեո նյութեր են տրամադրել։
Ներկայումս Սինայում աշխատանքն է շարունակում Ռուսաստանի ԱԻՆ-ի բազային ճամբարը։
Ռուսական «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավը աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 224 մարդ, որոնք բոլորն էլ մահացել են։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



