Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվեց Հայաստան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած եւ նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացած 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 8-ին տեղափոխվեց Հայաստան:
Աճյունը հարազատներին կհանձնվի վաղը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:


1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



