Խոշոր վթար Արարատում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում, հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի եւ 38-ամյա Կարեն Բ.-ի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու նրա ուղեւորներ 38-ամյա Անահիտ Գ.-ն, 12-ամյա Արտակ Բ.-ն, 11-ամյա Աշոտ Բ.-ն, 7-ամյա Արտյոմ Բ.-ն եւ Ռաֆիկ Մ.-ի ուղեւոր 27-ամյա Սաթենիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կարեն Բ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։

1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



