Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ անձով արդյունավետ համակարգ չես կառուցի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Միլսի հայտարարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախքան հարցին պատասխանելը հարցրեց՝ ինչ է հայտարարել, ինչից հետո ստանալով պատասխան՝ նոր միայն արդեն արձագանքեց դեսպանի հայտարարությանը: Սա գուցե փոքրիկ դետալ է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Իսկ պայմանական «սատանան» այս դեպքում ոչ թե այն է, որ Փաշինյանը տեղյակ չէր Միլսի հայտարարությունից, այլ այն, որ նրան այդ մասին չէին զեկուցել դեսպանի հայտարարությունից 24 ժամ անց: Փաշինյանն օբյեկտիվորեն պարտավոր չէ իմանալ, թե ով և ինչ է ասում ողջ օրվա ընթացքում, անկախ այն հանգամանքից, որ դեսպան Միլսը վերջին մարդը չէ այս երկրում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, արտակարգ ռեժիմում և այդ ռեժիմի պատասխանատվության կրողը Փաշինյանն է, դժվար է, իհարկե, միայնակ հետևել ինֆորմացիոն բոլոր հոսքերին: 

Բայց հենց նման իրավիճակների համար է, որ առաջին դեմքերն ունենում են աշխատակազմեր, որոնք էլ հենց ֆիլտրում են նման ինֆորմացիոն հոսքերը: Իսկ աշխատակազմ Փաշինյանն ունի: Ավելին, ունի նաև ԱԳ նախարարություն: Չենք ցանկանում որևէ միտում և դիտավորություն տեսնել կոնկրետ այս դրվագի հետ կապված: Խնդիրն, իսկապես, առավելապես տեխնիկական, գործառույթային բնույթի է: Բայց գործառույթային (ֆունկցիոնալ) խնդիրը պակաս կարևոր չէ: Ի վերջո, ցանկացած իշխանության արդյունավետություն պայմանավորված է ոչ միայն առաջին դեմքով, ոչ միայն իշխանության ներկայացուցիչների մարդկային որակներով, այլև վերջիններիս պրոֆեսիոնալիզմով և այդ պրոֆեսիոնալիզմի համակարգմամբ: 

Փաշինյանն, իհարկե, լինելով ճկուն հռետոր և բազմամյա փորձառությամբ լրագրող, կարող է պատասխանել ցանկացած հարցի, եթե նույնիսկ տեղյակ չէ դրա տեղեկատվական նախապատմությունից: Բայց խնդիրն այն է, որ բացառապես նրա անձնական հմտությունների վրա հնարավոր չէ արդյունավետ համակարգ կառուցել: Ընդ որում, ինչպես արդեն քանիցս տեսել ենք, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանին մոռանում են ինչ–որ բան զեկուցել: Ինչ–որ առումով սա, իհարկե, իշխանության նորեկությանը բնորոշ դրսևորում է: Բայց մյուս կողմից էլ պետք է ֆիքսել խնդիրը, քանի դեռ այն արտահայտվում է միայն տեխնիկական պատճառներով, այլապես ինչ–որ պահից այդ տեխնիկական թերությունը կարող է դառնալ քաղաքական թերություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը